18:53  ,  29 հունվարի, 2023

Մոուրինյո․ Շնորհավորում եմ «Նապոլիին» տիտղոսի առթիվ

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ «Նապոլին» արդեն ապահովել է Իտալիայի չեմպիոնի կոչումը։ 20-րդ տուրում «Ռոման» հունվարի 29-ին կհյուրընկալվի «Նապոլիին»։

«Հույս ունեմ, որ ինձ ճիշտ կհասկանան, բայց ես շնորհավորում եմ «Նապոլիին» առաջնությունում տիտղոսի առթիվ։ Նրանք արդեն նվաճել են տիտղոսը եւ արժանիորեն։

«Նապոլին» հիմա ուժեղագույն թիմն է, որն ունի լավ մարզիչ եւ գերազանց խաղացողներ։ Նրանք գերազանց են աշխատել ամռանը եւ հիմա հրաշալի են խաղում։ «Նապոլին» 10 միավոր առաջ է մոտակա հետապնդողից։ Դա ահռելի տարբերություն է։ «Ինտերը», «Միլանը», մյուս մրցակիցները բավարար կայուն չեն։

«Ռոման» անմիջական պայքարում կձգտի հաղթել «Նապոլիին», բայց նրանք գերազանց են աշխատել եւ արդեն հաղթել են առաջնությունում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է romapress-ը։

«Նապոլի» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում