17:31  ,  29 հունվարի, 2023

«Միլանի» պարտությունը՝ 2:5 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում չեմպիոն «Միլանը» սեփական խաղադաշտում մրցեց «Սասուոլոյի» հետ։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը պարտություն կրեց 2:5 հաշվով։

«Միլանից» աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն եւ բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին։

«Սասուոլոյին» հաղթանակ բերեցին ֆրանսիացի հարձակվող Գրեգորե Դեֆրելի, իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզիի, իտալացի հարձակվող Դոմենիկո Բերարդիի, ֆրանսիացի հարձակվող Արման Լորիենտեի եւ բրազիլացի կիսապաշտպան Մատեուս Էնրիկեի գոլերը։

«Միլանը» 38 միավորով չորրորդն է, «Սասուոլոն» 16-րդն է՝ 20 միավոր։

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Միլան» - «Սասուոլո»՝ 2:5 (տեսանյութ)

Օլիվիե Ժիրու, 24, Դիվոկ Օրիգի, 81 - Գրեգորե Դեֆրել, 19, Դավիդե Ֆրատեզի, 21, Դոմենիկո Բերարդի, 30, Արման Լորիենտե, 47, 11մ, Մատեուս Էնրիկե, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում