16:09  ,  29 հունվարի, 2023

Ջոկովիչը 10-րդ անգամ հաղթեց AusOpen-ում եւ դարձյալ կդառնա աշխարհի առաջին ռակետ (ֆոտո, վիդեո)

Նովակ Ջոկովիչը 10-րդ անգամ նվաճեց Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչում սերբ թենիսիստը 6:3, 7:6 (7:4), 7:6 (7:5) հաշվով պարտության մատնեց աշխարհի չորրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին։

Ջոկովիչը դարձյալ կգլխավորի Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի համաշխարհային դասակարգման աղյուսակը։

Ջոկովիչը 22-րդ անգամ հաղթեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում եւ հավասարվեց ռեկորդակիր, իսպանացի Ռաֆայել Նադալին այս ցուցանիշով։ 

Ջոկովիչը նաեւ 7 անգամ հաղթել է Ուիմբլդոնի մրցաշարում, 2 անգամ՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում, 3 անգամ՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունում։

AusOpen-ում հաղթանակի համար Ջոկովիչը կստանա 2 միլիոն դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում