15:11  ,  29 հունվարի, 2023

«Չելսին» ներկայացրեց նորեկին

Լոնդոնի «Չելսին» ներկայացրել է թիմի նորեկ, «Լիոնից» տեղափոխված 19-ամյա ֆրանսիացի պաշտպան Մալո Գյուստոյին։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2030թ․ հունիս, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Մալո Գյուստոն մինչեւ մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ կշարունակի հանդես գալ «Լիոնում», որի խաղացող է 2016 թվականից։ Պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2024թ․ հունիս։

Գյուստոն «Չելսիի» նոր սեփականատեր, ամերիկացի Թոդ Բոուլիի 13-րդ տրանսֆերն է կես տարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում