14:09  ,  29 հունվարի, 2023

Անչելոտին դժգոհ է «Ռեալի» կազմից

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դժգոհ է իր ղեկավարած թիմի կազմից։

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը լարված զրույցում պահանջել է արդյունքների բարելավում Անչելոտիից, որը պատասխանել է կազմի համալրման անհրաժեշտության մասին հակափաստարկով, հաղորդում է Sport.es-ը։ Անչելոտին դժգոհել է, որ 14-15 ֆուտբոլիստներով է անցկացնում մրցաշրջանը։

Այս տարի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը Անգլիայի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն է, որի տրանսֆերին հատկացնելու է 100-120 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում