12:03  ,  29 հունվարի, 2023

Արտյոմ Դալաքյանը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը (Ուկրաինա) պաշտպանեց տիտղոսը։

Լոնդոնում տեղի ունեցած մենամարտում հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ (115։113, 115։113, 116։112)  պարտության մատնեց կոստառիկացի Դավիդ Խիմենեսին, որը 12 հաղթանակից հետո առաջին պարտությունը կրեց։

Արտյոմ Դալաքյանը 6-րդ անգամ պաշտպանեց տիտղոսը։ Պրոֆեսիոնալ ռինգում նա տարավ 22-րդ հաղթանակը։ Արտյոմ Դալաքյանը ոչ մի պարտություն չի կրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում