11:27  ,  29 հունվարի, 2023

ՊՍԺ-ն համաձայնության է հասել «Ինտերի» ֆուտբոլիստի հետ

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» եւ Սլովակիայի հավաքականի պաշտպան Միլան Շկրինյարը հաջորդ մրցաշրջանից հանդես կգա Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ում, հաղորդում է gianlucadimarzio.com-ը։

27-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնության է հասել փարիզյան ակումբի հետ։ Շկրինյարի պայմանագիրն «Ինտերի» հետ կավարտվի հունիսին, եւ նա անվճար կմիանա ՊՍԺ-ին։

Ֆրանսիական ակումբը պատրաստ էր այս ամիս 10 միլիոն եվրոյով ձեռք բերել Շկրինյարի տրանսֆերային իրավունքը, սակայն «Ինտերը» պահանջել է 20 միլիոն եվրո։

Շկրինյարը 2017-ին իտալական «Սամպդորիայից» է տեղափոխվել «Ինտեր»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English