01:39  ,  29 հունվարի, 2023

«Ատալանտան» ուժեղ էր «Սամպդորիայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Ատալանտան» Բերգամոյում ընդունեց «Սամպդորիային» եւ պարտության մատնեց 2:0 հաշվով։

Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին դանիացի պաշտպան Յոակիմ Մեհլեի եւ նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանի գոլերը։

«Ատալանտան» 38 միավորով հավասարվեց երրորդ տեղում գտնվող «Միլանին» (19 խաղ) եւ չորրորդն է։ «Սամպդորիան» նախավերջինն է՝ 9 միավոր։

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ատալանտա» - «Սամպդորիա»՝ 2:0 (տեսանյութ)

Յոակիմ Մեհլե, 42, Ադեմոլա Լուկման, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English