23:47  ,  28 հունվարի, 2023

«Բավարիան» ոչ ոքի խաղաց «Այնտրախտի» հետ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում մրցեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

Առաջինը հաջողության հասավ գերմանացի Յուլիան Նագլեսմանի գլխավորած թիմը։ 34-րդ րոպեին աչքի ընկավ գերմանացի հարձակվող Լերոյ Սանեն։

Հյուրերին պարտությունից փրկեց ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիի գոլը 69-րդ րոպեին։

«Բավարիան» 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Ունիոն Բեռլինից»։ «Այնտրախտը» 5-րդն է՝ 32 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Բավարիա» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 1:1 (տեսանյութ)

Լերոյ Սանե, 34 - Ռանդալ Կոլո Մուանի, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով