22:51  ,  28 հունվարի, 2023

«Ինտերը» հաղթեց Մարտինեսի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց հետնապահ «Կրեմոնեզեին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

Միլանյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

«Ինտերի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ինտերը» 40 միավորով երկրորդ տեղում է եւ 10 միավոր հետ է առաջատար «Նապոլիից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Կրեմոնեզեն» վերջինն է՝ 8 միավոր։

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Կրեմոնեզե» - «Ինտեր»՝ 1:2 (տեսանյութ)

Դավիդ Օկերեկե, 11 - Լաուտարո Մարտինես 21, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում