21:12  ,  28 հունվարի, 2023

Պեդրիի գոլը հաղթանակ բերեց «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ժիրոնային»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

61-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ 20-ամյա իսպանացի կիսապաշտպան Պեդրին։

«Բարսելոնան» 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Ժիրոնան» 12-րդն է՝ 21 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Ժիրոնա» - «Բարսելոնա»՝ 0:1 (տեսանյութ)

Պեդրի, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում