21:04  ,  28 հունվարի, 2023

«Փյունիկը» պարտվեց «Խիմկիին»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Թուրքիայի Բելեկ քաղաքում ստուգողական հանդիպում է անցկացրել մերձմոսկովյան «Խիմկիի» հետ։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտվել է 0:2 հաշվով։

Թուրքիայում անցկացրած նախորդ երկու ստուգողական հանդիպումներում «Փյունիկը» 1:3 հաշվով պարտվել էր ուկրաինական «Դնիպրո-1» թիմին, 4:2 հաշվով հաղթել էր «ԲՄԱ-Խաբարովսկին»։

Սպասվում է, որ «Փյունիկը» կանցկացնի եւս հինգ ընկերական հանդիպում.

04.02․ «Փյունիկ» - «Մակտարալ» (Ղազախստան)

04.02․ «Փյունիկ» - «Վերես» (Ուկրաինա)

09.02. «Փյունիկ» - «Բալթիկա»  (Ռուսաստան)

13.02․ «Փյունիկ» - «Օրենբուրգ» (Ռուսաստան)

13.02․ «Փյունիկ» - «Ալեքսանդրիա» (Ուկրաինա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով