20:27  ,  28 հունվարի, 2023

«Ունիոն Բեռլինը» հաղթեց «Հերտային» եւ հավասարվեց առաջատար «Բավարիային» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում «Ունիոն Բեռլինը» հյուրընկալվեց «Հերտային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

«Ունիոն Բեռլինը» 36 միավորով հավասարվեց առաջատար «Բավարիային», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

«Ֆրայբուրգը» 3:1 հաշվով պարտության մատնեց «Աուգսբուրգին» եւ 34 միավորով չորրորդ տեղում է։

Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Հերտա» - «Ունիոն Բեռլին»՝ 0:2 (տեսանյութ)

Դանիլո Դուկի, 44, Պաուլ Զեգուին, 67

«Ֆրայբուրգ» - «Աուգսբուրգ»՝ 3:1 (տեսանյութ)

Միխայել Գրեգորիչ, 13, Լուկաս Հյոլեր, 30, Ֆիլիպ Լինհարտ, 85 - Մերգիմ Բերիշա, 29, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում