17:47  ,  28 հունվարի, 2023

Արինա Սաբալենկան՝ Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոն

Աշխարհի 5-րդ ռակետ Արինա Սաբալենկան նվաճեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչում Բելառուսի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 22-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինայի հետ եւ առավելության հասավ 4:6, 6:3, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 29 րոպե։

Սաբալենկան առաջին անգամ նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարի տիտղոս։

Տղամարդկանց մենախաղի չեմպիոնի տիտղոսը հունվարի 29-ին կվիճարկեն սերբ Նովակ Ջոկովիչն ու հույն Ստեֆանոս Ցիցիպասը։Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 51,3 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում