12:15  ,  28 հունվարի, 2023

Արտետա․ Լարված պայքար էր, բայց մեկ շարժումը փոխեց ամեն ինչ

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» կրած 0:1 հաշվով պարտությունը Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում։

«Կարծում եմ՝ մենք կարող էինք ավելի լավ արդյունք ունենալ այսպիսի խաղով։ Շատ եմ տխրել։ Մեկ գործողությունը վճռեց արդյունքը։ Լարված պայքար էր, բայց մեկ շարժումը փոխեց ամեն ինչ։

Գոլի դրվագում կարող էինք շատ ավելի լավ խաղալ եւ թույլ չտալ այդպիսի իրադրություն։ Ավելի կարգապահ պետք է լինեինք տուգանային հրապարակում։

Ունեինք լավ գոլային պահեր, բայց չհասանք հաջողության։ Կարեւոր խաղերում կարեւոր է արդյունավետ լինել։ Այդպես են հաղթում կարեւոր խաղերում»,- Արտետայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում