Անգլիական «Նյուքասլը» երկարաձգեց համագործակցությունը Անգլիայի հավաքականի պաշտպան Կիրան Տրիպիեի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
32-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։
Կիրան Տրիպիեն 2021թ․ հունվարին է Մադրիդի «Աթլետիկոյից» տեղափոխվել «Նյուքասլ»։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում նաեւ նրա տպավորիչ խաղի շնորհիվ «Նյուքասլը» 15 խաղում անընդմեջ պարտություն չի կրել եւ 20 խաղից հետո 39 միավորով երրորդն է (10 հաղթանակ, 9 ոչ ոքի, 1 պարտություն)։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Տրիպիեն մասնակցել է 20 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում