10:11  ,  28 հունվարի, 2023

«Նյուքասլը» երկարաձգեց պայմանագիրը Կիրան Տրիպիեի հետ

Անգլիական «Նյուքասլը» երկարաձգեց համագործակցությունը Անգլիայի հավաքականի պաշտպան Կիրան Տրիպիեի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

32-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Կիրան Տրիպիեն 2021թ․ հունվարին է Մադրիդի «Աթլետիկոյից» տեղափոխվել «Նյուքասլ»։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում նաեւ նրա տպավորիչ խաղի շնորհիվ «Նյուքասլը» 15 խաղում անընդմեջ պարտություն չի կրել եւ 20 խաղից հետո 39 միավորով երրորդն է (10 հաղթանակ, 9 ոչ ոքի, 1 պարտություն)։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Տրիպիեն մասնակցել է 20 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս