01:25  ,  28 հունվարի, 2023

«ՌԲ Լայպցիգը» հաղթեց «Շտուտգարտին» եւ երկրորդն է (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում «ՌԲ Լայպցիգն» ընդունեց «Շտուտգարտին» եւ հաղթեց 2:1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին։

«ՌԲ Լայպցիգը» (18 խաղ) 35 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ առաջատար «Բավարիայից» (17 խաղ) հետ է 1 միավոր։ «Շտուտգարտը» (18 խաղ) 15-րդն է՝ 16 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր

«ՌԲ Լայպցիգ» - «Շտուտգարտ»՝ 2:1 (տեսանյութ)

Դոմինիկ Սոբոսլաի, 25, 49 - Կրիս Ֆյուրիխ, 68, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով