00:16  ,  28 հունվարի, 2023

«Չելսին» 30 միլիոն եվրո կվճարի «Լիոնի» 19-ամյա խաղացողի համար

Լոնդոնի «Չելսին» ձեռք կբերի ֆրանսիական «Լիոնի» 19-ամյա ֆրանսիացի պաշտպան Մալո Գյուստոյին, հաղորդում է The Athletic-ը։

Անգլիական ակումբը նրա տրանսֆերի համար կվճարի 30 միլիոն եվրո։ Մալո Գյուստով կշարունակի վարձակալությամբ հանդես գալ «Լիոնում», իսկ «Չելսի» կտեղափոխվի ամռանը։

Մալո Գյուստոն «Լիոնի» սան է, Ֆրանսիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի խաղացող է։ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 15 հանդիպման, կատարել է 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English