23:15  ,  27 հունվարի, 2023

«Արսենալը» կերկարաձգի պայմանագիրը Գաբրիել Մարտինելիի հետ

Լոնդոնի «Արսենալն» ու բրազիլացի կիսապաշտպան Գաբրիել Մարտինելին համաձայնության են հասել համագործակցության երկարաձգման հարցում, հաղորդում է The Athletic-ը։

21-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2027թ․ հունիս։

Գաբրիել Մարտինելին բրազիլական «Իտուանոյից» է տեղափոխվել «Արսենալ» 2019 թվականին։

Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում