21:04  ,  27 հունվարի, 2023

Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստը միացավ «Ուրարտուին»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Ուրարտուի» կազմը համալրել է ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն։

30-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, խաղացել է Լոնդոնի «Արսենալում» ու «Քրիսթալ Փելասում», Ամստերդամի «Այաքսում» և ֆրանսիական «Թուլուզում»։ Սանոգոն «Արսենալի» հետ նվաճել է Անգլիայի գավաթը և սուպերգավաթը:

2021-ին Սանոգոն հանդես է եկել անգլիական «Հադերսֆիլդ Թաունում»։ Անցած տարի նա թիմ չի ունեցել։

Յայա Սանոգոն երեւանյան թիմում հանդես կգա 99 համարի մարզաշապիկով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում