Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի կիսաեզրափակիչում «Ալ Նասրի» պարտությունից հետո երկրպագուները թիմի ավագ, 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին խաղադաշտից ճանապարհել են՝ ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի անունը վանկարկելով։
«Ալ Նասրը» 1:3 հաշվով պարտվել էր «Ալ Իթիհադին» եւ դուրս մնացել պայքարից։
Ռոնալդուն մասնակցել է ամբողջ հանդիպմանը, աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով, 12 անգամ գնդակի կորուստ է ունեցել։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում