20:29  ,  27 հունվարի, 2023

«Ալ Նասրի» պարտությունից հետո երկրպագուները Ռոնալդուին ճանապարհել են՝ Մեսիի անունը վանկարկելով (տեսանյութ)

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի կիսաեզրափակիչում «Ալ Նասրի» պարտությունից հետո երկրպագուները թիմի ավագ, 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին խաղադաշտից ճանապարհել են՝ ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի անունը վանկարկելով։

 «Ալ Նասրը» 1:3 հաշվով պարտվել էր «Ալ Իթիհադին» եւ դուրս մնացել պայքարից։

Ռոնալդուն մասնակցել է ամբողջ հանդիպմանը, աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով, 12 անգամ գնդակի կորուստ է ունեցել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում