19:50  ,  27 հունվարի, 2023

Հայաստանում VAR համակարգի տեղադրումը վերջնական փուլում է (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավարտում է Հայաստանի մրցավարական VAR համակարգի տեղադրումը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՖՖ-ն ընտրել է VAR-ի կիրառման կենտրոնացված տարբերակը. լինելու է կենտրոն, որտեղից սպասարկվելու են բոլոր խաղերը:

VAR-ը կարող է միջամտել խաղին, եթե կա պարզ կամ ակնհայտ սխալ, կամ անտեսված միջադեպ գլխավոր մրցավարի կողմից: Այդպիսի դեպքերն 4-ն են․

գոլի արձանագրում

11-մետրանոց հարված

ուղիղ կարմիր քարտ

և սխալ իդենտիֆիկացում, երբ, օրինակ, մրցավարը սխալմամբ պատժում է խախտում թույլ չտված խաղացողի:

VAR-ի դերը խորհրդատվական է: Վերջնական որոշումն ընդունում է գլխավոր մրցավարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով