19:28  ,  27 հունվարի, 2023

«Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը Մարկոս Ալոնսոյի հետ

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը պաշտպան Մարկոս Ալոնսոյի հետ պայմանագիրը մինչեւ 2024թ․ հունիս, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ 32-ամյա իսպանացի ֆուտբոլիստի հրաժարագինը 50 միլիոն եվրո է։

Անցած ամռանը Մարկոս Ալոնսոն «Բարսելոնային» միանալու համար համաձայնեց աշխատավարձի կրճատման, սակայն կողմերը կնքեցին մեկ տարվա պայմանագիր՝ պայմանավորվելով, որ կերկարաձգեն համագործակցությունը, եթե նրա խաղամակարդակը համապատասխանի թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Չավիի պահանջներին։

Ալոնսոն Մադրիդի «Ռեալի» սան է, խաղացել է նաեւ «Բոլթոնում», «Ֆիորենտինայում», «Սանդերլենդում» եւ «Չելսիում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս