18:24  ,  27 հունվարի, 2023

AusOpen․ Նովակ Ջոկովիչի ռեկորդը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը 27-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Ավստրալիայի բաց առաջնությունում եւ գերազանցեց աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի Անդրե Աղասու ռեկորդը՝ 26 անընդմեջ հաղթանակ։

Սերբ թենիսիստը կիսաեզրափակիչում 7:5, 6:1, 6:2 հաշվով պարտության է մատնել ամերիկացի Թոմի Փոլին։

Եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասը, որը կիսաեզրափակիչում պարտության է մատնել ռուսաստանցի Կարեն Խաչանովին։

Ցիցիպաս - Ջոկովիչ դիմակայության հաղթողը կգլխավորի Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի համաշխարհային դասակարգման աղյուսակը։ Վնասվածքի պատճառով Ավստրալիայի բաց առաջնությանը չմասնակցող աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը կնահանջի երկրորդ տեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում