17:54  ,  27 հունվարի, 2023

5 խաղ բաց թողած Դավիդ Ալաբան դարձյալ վնասվածք է ստացել

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան դարձյալ մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է Marca-ն։

5 հանդիպում բաց թողած Դավիդ Ալաբան այս շաբաթ էր վերսկսել մարզումներն իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, սակայն վնասվածքը կրկնվել է։

Նա չկարողացավ մասնակցել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ հանդիպմանը Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում։ «Ռեալը» լրացուցիչ ժամանակում հաղթեց 3:1 հաշվով եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

30-ամյա Ալաբան այս մրցաշրջանում Արքայական թիմի հետ մասնակցել է 23 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում