16:30  ,  27 հունվարի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել «Նապոլիի» հարձակվողին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է ամռանը իտալական «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենին ձեռք բերելու տարբերակը, հաղորդում է Soccernews.nl-ը։ Գործարքի արժեքը գնահատվում է 100-120 միլիոն եվրո։

24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է նաեւ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը»։

Ընթացիկ մրցաշրջանում Օսիմենը «Նապոլիի» հետ մասնակցել է 19 հանդիպման, խփել է 15 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Օսիմենը 2020-ին ֆրանսիական «Լիլից» է տեղափոխվել «Նապոլի», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում