15:56  ,  27 հունվարի, 2023

Ջոկովիչ - Ցիցիպաս դիմակայության հաղթողը կդառնա աշխարհի առաջին ռակետ

19-ամյա իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաջորդ շաբաթ հրապարակվելիք Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակում կնահանջի առաջին տեղից։

Աշխարհի առաջին ռակետ կդառնա Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչի Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 5-րդ ռակետ) - Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան, չորրորդ ռակետ) դիմակայության հաղթողը։

Կառլոս Ալկարասը վնասվածքի պատճառով բաց է թողնում Ավստրալիայի բաց առաջնությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում