15:07  ,  27 հունվարի, 2023

AusOpen․ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ եզրափակիչ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն, աշխարհի  5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։ Սերբ թենիսիստը մրցեց աշխարհի 35-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 7:5, 6:1, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 22 րոպե։

Եզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասը, որը կիսաեզրափակիչում պարտության էր մատնել ռուսաստանցի Կարեն Խաչանովին։

Եզրափակիչը տեղի կունենա հունվարի 29-ին։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 51,3 միլիոն դոլար է։ Չեմպիոնը կստանա մոտ 2 միլիոն դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով