13:24  ,  27 հունվարի, 2023

«Արարատ-Արմենիան» կմեկնի ԱՄԷ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի գարնանային հատվածին պատրաստվող «Արարատ-Արմենիան» փետրվարի 2-ից 19-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հավաքի ընթացքում նախատեսված են ստուգողական հանդիպումներ: Մրցակիցների ու հանդիպումների ժամանակացույցի մասին կհայտարարվի ավելի ուշ:

Հայաստանի առաջնության 20 խաղից հետո «Արարատ-Արմենիան» 43 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ուրարտուից» հետ է 4 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում