12:45  ,  27 հունվարի, 2023

Տիմուր Ռուդոսելսկին՝ «Ալաշկերտի» խաղացող

«Ալաշկերտի» կազմը համալրել է ղազախ կենտրոնական պաշտպան Տիմուր Ռուդոսելսկին, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

28-ամյա ֆուտբոլիստը Հայաստանում հաջող մրցելույթներ է ունեցել «Լոռիում», «Սևանում» և «Նորավանքում», որի հետ դարձել է Հայաստանի գավաթակիր։

«Անչափ ուրախ եմ, որ դարձա «դեղին-սև» ընտանիքի մի մասնիկը: «Ալաշկերտում» հիանալի աշխատանքային մթնոլորտ է, տղաներն ինձ շատ լավ ընդունեցին:

Առաջնության երկրորդ հատվածում թեժ պայքար է սպասվում: Մեծ եռանդով և պատասխանատվությամբ պատրաստվում ենք»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Ռուդոսելսկին:

Նա մի քանի մրցաշրջան է անցկացրել Ղազախստանի «Կայրաթի» կազմում, հանդես է եկել նաև «Օկժետպեսում», «Ժետիսուում», «Կայսարում», Իսրայելի «Հապոելում» (Պետահ Տիկվա)։ Նրա նախորդ ակումբը ղազախական «Թուրանն» էր։

«Ալաշկերտի» նորեկը 16 հանդիպում է անցկացրել Ղազախստանի երիտասարդական հավաքականում, հրավիրվել է նաև ազգային թիմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով