11:37  ,  27 հունվարի, 2023

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Հայաստանի դրոշով՝ Խաչանով - Ցիցիպաս մրցախաղին (ֆոտո)

Շախմատի Հայաստանի հավաքականի կազմում Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն Հրանտ Մելքումյանը Մելբուռնում ներկա է եղել Ավստրալիայ բաց առաջնության կիսաեզրափակիչի Կարեն Խաչանով (Ռուսաստան) - Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) դիմակայությանը։

Հայ գրոսմայստերը Հայաստանի եռագույն դրոշով է երկրպագել հայ թենիսիստին։

Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը պարտվել է Ստեֆանոս Ցիցիպասին, որն առաջին անգամ դուրս եկավ այս առաջնության եզրափակիչ։ Խաչանովը առաջին անգամ էր հասել Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում