10:41  ,  27 հունվարի, 2023

NBA. Բոլոր աստղերի խաղում թիմերի մեկնարկային հնգյակները

Բասկետբոլի ազգային ասոցիացիան հրապարակել է Բոլոր աստղերի խաղում թիմերի մեկնարկային հնգյակները, որոնք որոշվում են երկրպագուների, բասկետբոլիստների եւ լրագրողների քվեարկությամբ։

Արեւմուտք․ Նիկոլա Յոկիչ («Դենվեր Նագեթս»), Զայոն Ուիլյամսոն («Նյու Օռլեան Պելիկանս»), Ստեֆեն Կարի («Գոլդեն Սթեյթ Ուորիորզ»), Լուկա Դոնչիչ («Դալլաս Մավերիքս»)։

Արեւելք․ Կեւին Դյուրանտ («Բռուքլին Նեթս»), Ջեյսոն Թեյտում («Բոստոն Սելթիքս»), Դոնովան Միթչել («Կլիվլենդ Կավալիերս»),  Կայրի Իրվինգ («Բռուքլին Նեթս»).

Արեւմուտքի ավագը կլինի «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, Արեւելքինը՝ «Միլուոկի Բաքսի» առաջատար Յանիս Ադետոկունբոն։

Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 19-ին Սոլթ Լեյք Սիթիում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում