09:57  ,  27 հունվարի, 2023

Անչելոտի․ Շատ բարդ հանդիպում էր

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է հաղթանակը Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում։ Արքայական թիմն առավելության էր հասել լրացուցիչ ժամանակում՝ 3:1։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։

«Շատ բարդ հանդիպում էր։ Մրցակիցը գերազանց խաղաց, իսկ մենք լավ արձագանքեցինք երկրորդ խաղակեսում, եւ ամեն ինչ լավ դասավորվեց լրացուցիչ ժամանակում։

Շատ բարդ մրցաշրջան է, շատ մրցաշարեր ենք ունեցել։ Պետք է պայքարենք ամեն խաղում։ Մենք ունենք վնասվածքներ ստացած ֆուտբոլիստներ, մյուս թիմերն էլ ունենք։ Պետք է առաջ գնալ։ Հոգնած ենք, բայց մտածում ենք հաջորդ հանդիպման մասին»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ են դուրս եկել նաեւ «Բարսելոնան», «Աթլետիկ Բիլբաոն» եւ «Օսասունան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում