09:02  ,  27 հունվարի, 2023

«Ինտերը» կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ի խաղացողին

Իտալիայի փոխչեմպիոն եւ սուպերգավաթակիր «Ինտերը» կփորձի ձեռք բերել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեին, հաղորդում է իտալական Gazzetta dello Sport-ը։

27-ամյա ֆուտբոլիստը քիչ խաղաժամանակ է ստանում ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմում եւ դեմ չէ միլանյան ակումբին միանալուն։

Կիմպեմբեն ՊՍԺ-ի գլխավոր թիմի խաղացող է 2013 թվականից։ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 8 հանդիպման։

Կիմպեմբեն Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է 2018թ․ աշխարհի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում