00:07  ,  27 հունվարի, 2023

«Ալ Նասրը» Ռոնալդուի հետ պարտվեց կիսաեզրափակիչում (տեսանյութ)

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Ալ Նասրը» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ պարտություն կրեց «Ալ Իթիհադից»` 1:3 (տեսանյութ):

37-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը «Ալ Նասրի» ավագն էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ալ Նասրի» միակ գոլը խփեց 28-ամյա բրազիլացի կիսապաշտպան Անդերսոն Տալիսկան (տեսանյութ

«Ալ Իթիհադը» դուրս եկավ եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում