23:14  ,  26 հունվարի, 2023

Արթուր Քարտաշյանը միացավ «Վանին»

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան, ազգային հավաքականի թեկնածու Արթուր Քարտաշյանը միացել է Չարենցավանի «Վանին», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի առաջին կեսն անցկացրել է Կիպրոսի «Օլիմպիակոս Նիկոսիայում»։ Կիպրոսի Պրեմիեր լիգայում նա մասնակցել է 11 հանդիպման։

Քարտաշյանը Երեւանի «Փյունիկի» սան է, հանդես է եկել նաեւ «Սեւանում» եւ Երեւանի «Նոայում»։ Հայաստանի հավաքականի հետ նա մասնակցել է մեկ հանդիպման եւ գրավել է Ջիբրալթարի հավաքականի դարպասը։

Քարտաշյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 հազար եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով