22:47  ,  26 հունվարի, 2023

Անչելոտին դժգոհ է Լունինից

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դժգոհ է թիմի ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինից, հաղորդում է Relevo-ն։

Արքայական ակումբի սկաուտներն այժմ փնտրում են պահեստային դարպասապահի արժանի թեկնածուների։

23-ամյա Լունինն այս մրցաշրջանում «Ռեալի» հետ մասնակցել է 7 հանդիպման, բաց թողել 4 գոլ։ 3 խաղում նա անառիկ է պահել դարպասը։

Լունինի պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում