21:35  ,  26 հունվարի, 2023

«Յուվենտուսը» մտադիր է վաճառել Դենիս Զաքարիային

Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է ամռանը վաճառել Դենիս Զաքարիայի տրանսֆերը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Շվեյցարացի կիսապաշտպանն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս Լոնդոնի «Չելսիում»։

Անգլիական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում անգլիացի Գրեհեմ Փոթերի նշանակումից հետո Դենիս Զաքարիան անցած աշնանը դարձել էր հիմնական կազմի խաղացող, սակայն ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով տեւական ժամանակ բաց թողեց։

Դենիս Զաքարիայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում