20:48  ,  26 հունվարի, 2023

«Ռոմայի» ֆուտբոլիստները հանդերձարանում շնորհավորել են Մոուրինյոյին (տեսանյութ)

Իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստներն ու ակումբի աշխատակիցներն անակնկալ են մատուցել թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, որը հունվարի 26-ին նշում է ծննդյան 60-ամյակը։

Ֆուտբոլիստները հանդերձարանում են դիմավորել եւ շնորհավորել Մոուրինյոյին՝ նվիրելով երգ եւ ծննդյան օրվա տորթ։

Մոուրինյոն 2021 թվականից է գլխավորում հռոմեական թիմը, որի հետ նվաճել է Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։

Այս մրցաշրջանում «Ռոման» դուրս է եկել Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ եւ կմրցի ավստրիական «Զալցբուրգի» հետ։

Մարզչական կարիերայի ընթացքում Մոուրինյոն պորտուգալական «Պորտուի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի եւ ՈւԵՖԱ-ի գավաթները, Լոնդոնի «Չելսիի» հետ դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Միլանի «Ինտերի» հետ՝ Իտալիայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Մադրիդի «Ռեալի» հետ՝ Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր, «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Եվրոպայի լիգայի գավաթակիր, Անգլիայի սուպերգավաթակիր, Անգլիական լիգայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում