19:08  ,  26 հունվարի, 2023

Գվարդիոլա․ Եթե «Բարսելոնան» կանչի, ես կգնամ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատրաստ է վերադառնալ «Բարսելոնա»։

«Ես կարող եմ մարզել «Մանչեսթեր Սիթին» կամ այլ թիմ, բայց եթե «Բարսելոնան» կանչի, ես կգնամ «Բարսելոնա», որն իմ ակումբն է։

Հիմա նման հարաբերություններ կան Միկել Արտետայի եւ «Արսենալի» միջեւ։ Երբ նա իմ օգնականն էր եւ խաղում էինք «Արսենալի» դեմ, նա ինձ նման չէր ցատկոտում մեր գոլերից հետո։ Ես հասկացա, որ Միկելը հավանում է «Արսենալը»։

Յուրաքանչյուրն ունի իր երազանքները, եւ ես գիտեմ, որ նա հիմա անում է այն աշխատանքը, որի մասին երազել է։ Արտետան «Արսենալի» ֆանատ էր, քանի որ խաղացել է այդ ակումբում, եղել է թիմի ավագը, սիրել է այդ ակումբը։

Երբ նա առաջարկ ստացավ «Արսենալից», ես չէի ցանկանում խանգարել։ Կյանքը կարճ է։ Դու պետք է սավառնես»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

52-ամյա Գվարդիոլան «Բարսելոնայի» համակարգում խաղացել է 1984-2001 թվականներին, մարզիչ է եղել 2007-2012 թվականներին։

40-ամյա Արտետան «Բարսելոնայի» համակարգում խաղացել է 1997-2001 թվականներին, «Արսենալի» խաղացող է եղել 2011-2016-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում