17:26  ,  26 հունվարի, 2023

Մեսին 2 տարվա պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին երկու տարվա պայմանագիր կկնքի փարիզյան ակումբի հետ, հաղորդում է Sport.es-ը։ Գործող պայմանագիրը կավարտվի հունիսին։ Նոր պայմանագրով Մեսիի աշխատավարձը կբարձրանա։

Այլ եվրոպական ակումբներից համարժեք առաջարկ Մեսին չի ստացել։ Նա ցանկանում է եւս մեկ կամ երկու մրցաշրջան խաղալ նաեւ Չեմպիոնների լիգայում։

Մեսին ՊՍԺ-ում է հանդես գալիս 2021 թվականից։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 15 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում