13:31  ,  26 հունվարի, 2023

«Մանչեսթեր Սիթիի» 5 խաղացող դժգոհ է Գվարդիոլայից եւ ցանկանում է հեռանալ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներ Իլկայ Գյունդոգանը, Կայլ Ուոքերը, Բեռնարդու Սիլվան, Ժոաու Կանսելուն եւ Էմերիկ Լապորտը դժգոհ են մանչեսթերյան թիմի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայից եւ ցանկանում են փոխել ակումբը, հաղորդում է El Chiringuito-ն։

«Մանչեսթեր Սիթիում» այժմ անառողջ ներթիմային մթնոլորտ է։ Գվարդիոլան երկարաձգել է պայմանագիրը մինչեւ 2025թ․ հունիս, եւ այս ֆուտբոլիստները ցանկանում են ամռանը հեռանալ։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 45 միավորով երկրորդն է եւ առաջատար «Արսենալից» (19 խաղ) հետ է 5 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English