23:27  ,  25 հունվարի, 2023

Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց եւ բարձրացավ երրորդ տեղ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Մայնցին» եւ հաղթեց ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ՝ 2:1:

Արդեն երկրորդ րոպեն խաղի հաշիվը բացեց «Մայնցի» հարավկորեացի կիսապաշտպան Լի Ջե Սոնը, սակայն արդեն 2 րոպե անց հյուրերից հավասարությունը վերականգնեց նորվեգացի պաշտպան Յուլիան Ռյուերսոնը։

Դորտմունդյան թիմի հաղթական գոլը ավելացված երրորդ րոպեին խփեց ամերիկացի կիսապաշտպան Ջովանին Ռեյնան։

«Բորուսիան» 31 միավորով բարձրացավ երրորդ տեղ։ «Մայնցը» 12-րդն է՝ 20 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Մայնց» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:2 (տեսանյութ)

Լի Ջե Սոն, 2 - Յուլիան Ռյուերսոն, 4, Ջովանի Ռեյնա, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում