21:31  ,  25 հունվարի, 2023

Tata Steel Masters. Արոնյանը ոչ ոքի խաղաց, Կարլսենը հաղթեց

Նիդեռլանդների Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Masters մրցաշարի 10-րդ տուրում Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ռումինացի Ռիչարդ Ռապորտի հետ եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ 5,5-ական միավորով կիսում է 5-6-րդ տեղերը։

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը սեւերով պարտության մատնեց իրանցի Պարհամ Մաղսուդլուին եւ 6 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող ամերիկացի Ուեսլի Սոն։

Միանձնյա առաջատարը ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովն է, որը վաստակել է 7 միավոր։ Այս տուրում նա սպիտակներով ոչ ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ։ Երկրորդ տեղում է հոլանդացի Անիշ Գիրին, որը սեւերով ոչ ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ եւ ունի 6,5 միավոր։

Tata Steel Masters-ում կանցկացվի 13 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում