18:25  ,  25 հունվարի, 2023

«Միլանը» փորձում է ձեռք բերել Պուլիշիչին

Իտալիայի չեմպիոն «Միլանը» հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիի» եւ ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Կրիստիան Պուլիշիչի ծառայություններով։ Միլանյան ակումբը կփորձի ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստին, հաղորդում է Marca-ն։

«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը Պուլիշիչին կարեւոր դեր չի հատկացնում իր նախագծում եւ դեմ չէ ֆուտբոլիստի հեռանալուն։

Ընթացիկ մրցաշրջանում Պուլիշիչը «Չելսիի» հետ մասնակցել է 21 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English