17:41  ,  25 հունվարի, 2023

«Ուրարտուի» բրազիլացի նորեկը

Երեւանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է կնքել բրազիլացի պաշտպան Ռաֆայել դա Սիլվայի հետ։

30-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել բրազիլական «Ռեդ Բուլ Բրագանտինո», «Սեարա», «Վիկտորիա» և «Բոտաֆոգո» ֆուտբոլային ակումբներում։ Նա հանդես կգա 35 համարի խաղաշապիկով։

Հայաստանի Պրեմիեր լիգայի 20 խաղից հետո «Ուրարտուն» 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով