16:53  ,  25 հունվարի, 2023

«Արսենալի» խաղացողը կտեղափոխվի «Ֆուլհեմ»

Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Սեդրի Սոարեշը կտեղափոխվի «Ֆուլհեմ», հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։

31-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը կես տարվա վարձակալության պայմանագիր կկնքի «Ֆուլհեմի» հետ, որը կվճարի նրա աշխատավարձը։ «Արսենալը» մտադիր չէ ամռանը վաճառել Սեդրիկ Սոարեշի տրանսֆերային իրավունքը։

Այս մրցաշրջանում Սոարեշը «Արսենալի» կազմում մասնակցել է 4 հանդիպման։

Սոարեշը Պորտուգալիայի հավաքականի կազմում 2016-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English