Աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը 26-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Ավստրալիայի բաց առաջնությունում՝ քառորդ եզրափակիչում պարտության մատնելով աշխարհի 6-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովին։
«Մեծ սաղավարտի» 21-ակի չեմպիոնը կրկնեց աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի Անդրե Աղասու ռեկորդային ցուցանիշը, որը գրանցվել էր 2000-2004 թվականներին։ 27-րդ մրցախաղում Աղասին պարտվել էր ռուսաստանցի Մարատ Սաֆինին։
Ջոկովիչը 2011-2014 թվականներին 25 անընդմեջ հաղթանակ էր ունեցել Ավստրալիայի բաց առաջնությունում, իսկ 26-րդ մրցախաղում պարտվել էր շվեյցարացի Սթեն Վավրինկային։
Ընթացիկ առաջնության կիսաեզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի ամերիկացի Թոմի Փոլը։
Longest men’s singles winning streaks at the #AusOpen (Open Era)
— #AusOpen (@AustralianOpen) January 25, 2023
26 - @AndreAgassi
26 - @DjokerNole #AO2023 pic.twitter.com/KTCdXnmoyV
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում